creator cover Ախպոր Պես
Ախպոր Պես

Ախպոր Պես 

Ախպոր Պես նայի մեզ․․․

0subscribers

2posts

goals1
$0 of $403 raised
Ձայնագրման սարք (Recorder) գնելու համար

About

«Ախպոր Պես» պոդքաստը երկու ստենդապ կոմիկների (Աշոտ Դանելյան, Նվեր Բեգլարյան) նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել բաց հարթակ հայկական մշակույթի քննարկման համար։ Մշակույթը դիտարկվում է մաքսիմալ լայն իմաստով՝ ներառելով մարդկանց տարբեր բնագավառներից՝ արվեստ, արհեստ, գիտություն, կրոն․․․։

«Ախպերների» Արխիվը 001 - 29.07.2024

2024 թվականի հունիսին (նախաԱշոտյան ժամանակներին) Նվերը, իր եղբայր Հայկը, Վլադը (գաղափար չունեմ ով ա ինքը) ու մի խումբ «դամ» պահողներ ստեղծեցին «Ախպոր պես» YouTube-յան ալիքը։
2024 թվականի հունիսին (նախաԱշոտյան ժամանակներին) Նվերը, իր եղբայր Հայկը, Վլադը (գաղափար չունեմ ով ա ինքը) ու մի խումբ «դամ» պահողներ ստեղծեցին «Ախպոր պես» YouTube-յան ալիքը։

Ստեղծման պատմությունը

Վլադ.
«2024-ի հունիսն էր։ Երևանյան «ավե՜լ-ավե՜լ» գոռացող պապիկներով ու առանց TikTok-եռների հյուսիսային պողոտայի առավոտներից մեկը։ Նվերը զանգեց, ասեց, որ ուզում է սկսել փոդքասթ նկարահանել, ու նրան հարկավոր է տեխնիկական աջակցություն՝ տեսախցիկ, շտատիվ, sd-քարտ, սառնարանի մագնիսներ (չգիտեմ, ինչի համար էր պետք), ու մեկել Ջերմուկ։ Ես կարողացա գտնել, ապահովել ամեն ինչը, բացի մագնիսներից։
Ըստ «դամ պահող» Նարեկի.
2024 թվական, հունիս, մայրաքաղաք Երևան: Անկախ ամառային շոգ եղանակին, ախպերների հետ հանդիպումներն անպակաս էին: Կամ ցերեկները բոլորիս հայտնի Pit-Stop, կամ էլ երեկոյան, հին ու բարի «Մեղեդու անկյուն»: Վերջինն ավելի շատ Նվերի հետ էր, «ռազլիվ» գարեջրով, անցյալի «Հայ-Ուկրաինա-Յութուբյան» հիշողություններով ու ապագայի գաղափարներով լի: Սակայն, հունիսի 23-ի կիրակնօրյա առավոտյան մեկ Instagram-յան հաղորդագրությունը Նվերից այլ նպատակ էր հետապնդում:
Տեսանք զմիմիանս, մենակ ճռռ արև չլինի
Ժամը 4-ի կողմերը, ի սկզբանե Օպերայում նախանշված հանդիպումը տեղափոխվեց «Ari standup» ակումբ: Օպերայից Վարդանանց, ոտքով, բայց մեծ հաճույքով հասա ակումբ, որտեղից էլ կարելի է ասել սկսվեց ամեն ինչ, չնայած նրան, որ ամեն ինչ սկսվել էր արդեն հեռավոր 2016-ին: Ինչևէ, կիրակի օրվա համար սրահն ու բեմը դատարկ էին, մենակ ես էի ու Նվերը: Արդեն պարզ էր, որ խոսակցությունը գնալու էր նոր հաղորդման մասին, որի մասին լսելուց արդեն հասկանում էի, որ այս ամենը նման չի լինելու և ոչ մի նախկինում արած-չարածներին:
Էս արդեն շատ լուրջ բան ա:

Ալիքի ստեղծումը՝

Վլադ՝
Ի սկզբանե, նոր ալիք մենք չէինք ստեղծել, որոշել էինք օգտագործել Նվերի անձնականը, բայց այն ուներ սթրայք, դեռ հեռավոր 2017 թվականից։ Ինչի՞ համար էր ստռայկը։ Նվերը ուներ հին տեսանյութ, որտեղ նա կացինով (կամ մուրճով) կոտրում է հին, ЖК ԽՍՀՄ-յան ժամանակների հեռուստացույց։ YouTube-ի դուրը բնականաբար նման բռնությունը առ էլեկտրոնիկա դուր չէր եկել։ Մի փոքր խորհրդակցելով մեր կոլլեգա-ծանոթների հետ, մասնավորապես Սայաթ (Tso Blog)-ի հետ, որոշեցինք բացել նորը, իր բոլոր սոց. հարթակներով, ռիլերով, վիդեոներով։
Subscription levels0
No subscription levels
Go up